Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

«Իմ Քայլը» հիմնադրամը փնտրում է Հայաստանի «ամենաարժանավոր, ճշգրիտ, արդար և ազնիվ» լրագրողին

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ Քայլը» հիմնադրամը փնտրում է Հայաստանում գործող այն լրագրողին (ներառյալ հեռուստատեսային և ռադիո լրագրողներ), ով հանրության մեծամասնության կարծիքով իր մասնագիտական ոլորտում մշտապես եղել է ճշգրիտ, արդար և ազնիվ, և ում կողմից տրամադրված տեղկատվությունը հազվադեպ կամ երբեք կասկածի տակ չեք դնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ Քայլը» հիմնադրամը:

«Ճշգրիտ՝ նշանակում է, որ լրագրողի հաղորդած տեղեկատվությունը փաստացի և կոնտեքստային տեսանկյունից այնքան արժանահավատ է, որ Դուք պատրաստ եք դրա վրա հիմնվել որոշումներ կայացնելիս։
Արդար՝ նշանակում է, որ նա հավասարապես հնարավորություն է տալիս բոլոր կողմերին արտահայտվելու, և լրատվության մեջ հաշվի է առնում բոլոր կողմերի կարծիքները։
Ազնիվ՝ նշանակում է, որ նա հրապարակայնորեն ասում և ընդունում է ճշմարտությունը, նույնիսկ երբ դա դժվար է։

Ձեր օնլայն հարթակներում հայտարարության տարածումը կօգնի մեզ գտնել արժանավորին: Պետք է պարզապես անցնել այս հղումով` https://forms.gle/ssyYtoZMYbTjuxwk8 և նշել այն լրագրողի անունն, ով ձեր կարծիքով ամենավստահելին է իր գործում, և ում հաղորդած տեղեկատվությունը համարում եք ամենից ճշգրիտն, արդարն ու ազնիվը»,- նշված է հաղորդագրութան մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031