Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Անտրամաբանական որոշումներ են կայացվում, ինչպե՞ս մոնիթորինգի տակ վերցնենք. Սուքիասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանին մի շարք հարցեր ուղղեց՝ խնդրելով ներկայացնել, թե վերջինս դրանց լուծման համար ինչ գործիքակազմ է պատկերացնում:

«Պետությունն ունի կառավարելու տրամաբանություն՝ ինչպես որ տնտեսական, քաղաքացիական, քրեական դատավարության հատվածում: Ուզում եմ մի քանի օրինակներ բերել, որը շատ է վնասում այդ տրամաբանությանը: Տնտեսականով անպատկերացնելի թվերով դատական ակտեր կան, որոնք պետք է հասնեն վերջնական փուլ, չեն հասնում, դատարաններում հետաձգվում են, դրանք մոտավորապես հասնում են 1 միլիարդ դոլարի արժողության հետ առնչվող գույքերի: Այդ մեկ միլիարդը պետք է գեներացիա ապահովի երկրին, պետք է հարկեր վճարվեն»,- ասաց նա:

Սուքիասյանն ընդգծեց՝ անտրամաբանական որոշումներ են կայացվում, որոշում է կայացվում մարդու սեփականությունն ուրիշն էլ օգտագործի:

«Մոնիթորինգ կա՞, որ դատավորը նման որոշում է կայացրել կամ տեսնում ենք, որ դա արհեստական ձգձգում է, պետությանը շատ մեծ վնաս է, ո՞նց անենք, որ դրանք մոնիթորինգի տակ վերցնենք, որպեսզի դրանք արագ լուծվեն»,- ասաց պատգամավորը:

Սուքիասյանը հավելեց. «Քրեական դատավարության մասով ցանկացած որոշում ցանկացած դատավորի կողմից կայացվելուց հետո, շատ արագ տարածվում է քրեական մտածելակերպի վրա, որ այստեղ հեշտությամբ այս մարդը դուրսը մնաց ու այստեղ մարդու մոտ հնարավորություն է առաջանում, որ կարող է ինքն էլ դուրս մնալ կամ ինքն էլ հնարավոր է՝ այդ պատիժը չստանա, սրանք շատ կարևոր են մեր պետության կայացման, զարգացման համար», — հավելեց նա:

ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց. «Հայաստանում արդեն գործում է արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, որն էապես թեթևացնելու է և արդեն թեթևացրել է որոշակիորեն, առաջիկայում կտեսնենք դրա արդյունքները»:

Քրեական դատավարության մասին հարցին էլ արձագանքեց. «Դատական դեպարտամենտում գործում է մոնիթորինգի և վերլուծության վարչություն, ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ այս վարչության գործիքակազմը և կարողություներն ուժեղանան»,- ասաց նա ու հավելեց, որ երբ դատական գործերը հասնում են ՄԻԵԴ՝ ՀՀ-ի դեմ կայացրած ամեն որոշում վնասում է հարկատուի գրպանին: «Միայն հարկատուի գրպանին չէ, նաև ՀՀ իմիջն էլ է ընկնում»:

Նա կոչ արեց, որ դատաիրավական համակարգը լինի այն տրամաբանության մեջ, որ ՀՀ քաղաքացիների համար դրա հետ առնչվելիս չսկսեն վերջիններիս դժբախտ օրերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031