Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Ընդդիմադիր պատգամավորներն ամեն անգամ իրենց փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են Փաշինյանի բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը․ Սաղաթելյան

Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ինչու՞։ Պարզ պատճառով, դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով։

Ընդդիմադիր պատգամավորները ամեն անգամ իրենց համառ, համարձակ, փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են նրա բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը։

Ասում էին խաղաղություն,թշնամին ամեն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգված թալանում են, ասում էին ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լիգիտիմացնում են բռնությունները,որը այլևս իրենց իշխանության անբաժան ուղեկիցն է, ասում էին դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։

Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի։

Բայց դա քեզ չի փրկելու ,պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայլիդ համար, նախօրոք ասեմ անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու:

Իսկ ոմանց հրճվանքը, դա առանձին թեմա է և ուշադրության արժանի, որը անպատասխան չի մնա»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031