Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին | Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ | Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ | Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը | Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան | 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ChatGPT ի ուսուցման փուլերը «Կյանք 2 0» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթական մուտքով կվերդառնամ Հայաստան․ Արշակ Կարապետյան | Տավուշում զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ | Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ | 2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է | Հանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջումները Զանգեզուրի շուրջ են լինելու, Փաշինյանն արդեն համաձայնել է. Արշակ Կարապետյան | Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը | Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Լրահոս

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև