Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ. ՔՊ-ն դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին

ՔՊ-ն դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարությանը, որը վերաբերում է Հայրենական պատերազմի 80-ամյակին:

Հայտարարության մեջ նշվում է, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։

«2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։

Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հանձնաժողովի նիստում հայտարարության տեքստը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, որը հնարավոր է դարձել բազմաթիվ պետությունների և ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ:

«Այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է, ամբողջ շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա՝ առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել այս հաղթանակի ապահովման գործում՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և շատ այլ պետություններ»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ բացի այդ, արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած երկու իրադարձություններ։ Եվ այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով և միջազգային ընկալմամբ։

«Վերջապես, այդ հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ պատմական ճշմարտության շուրջ, իրականում դառնում է բաժանարար գիծ: Այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ: Հիմնականում մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ»,-

ասաց նա և հայտարարեց, որ իրենք դեմ կքվեարկեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031