Տեսանյութ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում. ինչու՞ են բանտարկվում հերոսներն ու բարերարները | Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքներ․ Իշխան Սաղաթելյան | «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին | Գուժ Մանուկյանը միշտ կմնա մեր սրտերում իր արտիստական վեհությամբ և նվիրվածությամբ. Սերոբ Գասպարյան | ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի Սարգսյան | Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան | ՏԿԵ նախարարն այսօր դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները | Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան | Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է | Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել | Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում, այ ողորմելիներ․ Աննա Հակոբյան | ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. ավագանու անդամը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին | ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս | ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է | «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան

Լրահոս

Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների եւ վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին՝ նաեւ թանկ է լինելու։

Բանն այն է, որ Կառավարության հիշյալ նիստում Փաշինյանը նախ ծաղրեց մեքենա վարելը՝ ասելով՝ «Դնում ես D-ի վրա ու գազ ես տալի, ու ինչքան գնացիր՝ գնացիր»։ Ապա հիշեց վարորդական վկայական ստանալու իր օրինակը, երբ հայտնի լրագրող էր. «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- հայտարարել էր նա։

Հաջորդիվ ասաց՝ մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են:

Այս վրդովված ելույթը ենթադրում էր, որ ինչ-որ բան, ամեն դեպքում, լինելու է. եւ եղավ։ Եղավ նոր օրենք, սակայն վերջինիս նպատակը ոչ թե բարելավումն է, այլ կրկին պետական բյուջե լցնելը։

Եթե այժմ հերթագրվում եք եւ նշված օրը գնում Հաշվառման քննական բաժանմունք, սակայն քննությունը ձախողում եք, հնարավորություն ունենում հաջորդ օրն իսկ գրանցվելու նոր քննության համար, բայց այն հնարավոր է դառնում, օրինակ, մեկ ամիս հետո, ապա ՆԳՆ-ն լուծում է առաջարկել։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։

Հարկ է նշել, որ ՀՔԲ-ներում այժմ էլ ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ տեսական եւ գործնական քննության կարող եք գրանցվել հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ roadpolice.am կայքի։

Շատերը կցանկանան օգտվել այս մեթոդից, ինչն էլ հավելյալ գումարներ կբերի պետական բյուջե եւ հավելյալ ծանրաբեռնվածություն՝ ՀՔԲ-ներում»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև