Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում

Մայիսի 16ին, Լոս Անջելեսում լույս տեսնող Variety-ն հոդված է հրապարակել պրոդյուսերներ Անի Գալստյանի և Էլա Ալամաչի կողմից՝ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի տաղավարում ստորագրված հայկական արմատներով լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը նկարագրող «ԲԱՐԵՎ» վերնագրով կենսագրական ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի մասին։

«20-րդ դարի պատկերների լեզվով պատմություններ պատմող հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը էկրան է բարձրացվում «ԲԱՐԵՎ» վերնագրով ֆիլմով»՝ գրում է Variety-ն, որ նախկինում երբեք չէր անդրադարձել Հայաստանի ներկայությանը Կաննում։ «Թուրքիայի և Հայաստանի կինեմատոգրֆիստների կողմից ստեղծվող խաղարկային լիամետրաժ առաջին ֆիլմով նշանավորված պատմական այս իրադարձությունը իրենից ներկայացնում է մշակութային համագործակցության և փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ»՝ նշված է Նիք Վիվարելլիի «Բացառիկ» խորագրի ներքո լույս տեսած հոդվածում։

«ԲԱՐԵՎ» ֆիլմը ներկայացված է Կաննի 78-րդ կինոփառատոնի կինոշուկայի բաժնում։ Ֆիլմը կարտադրվի թուրքական «Կարա Կեդի ֆիլմ», «Լույս Մեդիա» ընկերությունների և հայկական «Էնսո Ֆիլմզ» կինոընկերության կողմից ու կարող է խորդանշել կինեմատոգրաֆիական համագործակցության նոր դարաշրջան։

Ֆիլմի սցենարը ռեժիսորներ Էլա Ալյամաչի և Արեն Պերդեցու հեղինակմամբ մշակվել է Արա Գյուլերի կենդանության օրոք՝ նրա անձնական խնդրանքով և մասնակցությամբ: Արխիվային լայնածավալ հետազոտություններ և մշակումներ են իրականացվել Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնում՝ «Դողուշ» խմբի հովանու ներքո:

Արա Գյուլերը, որին հաճախ անվանում են «Թուրքական Կարտիե-Բրեսոն», լուսանկարել է այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ստամբուլի ու Անատոլիայի իր հուզիչ դիմանկարների շնորհիվ: Տպավորիչ կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, որոնց թվում՝ «Master of Leica», «the Legion d’Honneur» և «Key to the City of Paris» կոչումները, որոնք արտացոլում են նրա աննախադեպ ազդեցությունը լուսանկարչության և մշակութային դիվանագիտության վրա:

«ԲԱՐԵՎ» ֆիլմը հարգանքի տուրք է Գյուլերի ուշագրավ ժառանգությունը և ծառայում է որպես կինեմատոգրաֆիական պատմական իրադարձություն՝ հանդիսանալով այս մասշտաբի առաջին համատեղ արտադրությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:

Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում

Ֆիլմը ստացել է աջակցություն Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամի կողմից և նախնական գնման արտոնագիր՝ TRT-ի 12 Punto սցենարների մշակման հարթակի կողմից, որի ժյուրիի նախագահը եղել է Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։

«Ֆիլմի հեղինակները համոզված են, որ մշակութային համագործակցությունը կարող է լինել ապաքինման և փոխըմբռնման միջոց, և «Բարևը» նպատակ ունի ցույց տալու կինոյի ուժը՝ պատմական ժառանգությունը գնահատելու և իմաստավորելու ճանապարհին», եզրակացնում է Variety-ն։

․«ԲԱՐԵՎ» Ֆիլմի մասին․

Ճանապարհորդություն, որը փոխեց ամեն ինչ։

1967 թվականի աշնան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «ԲԱՐԵՎ» ֆիլմը պատմում է Արա Գյուլերի մասին, երբ նա գտնվում է իր կարիերայի բարձրակետում։ 39 տարեկան Արան լուսանկարել է աշխարհի ամենահեռավոր անկյունները և ամենաազդեցիկ անհատներին։ Այնուամենայնիվ, հոր հետ կարճատև ճանապարհորդությունը դեպի հոր ծննդավայր և նախնիների հայրենիք վերածվում է խորապես անձնական ոդիսականի, որը ընդմիշտ կփոխի նրան։

Ֆիլմի վերնագիր՝ «Բարև»

Ռեժիսորներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի

Սցենարիստներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի

Պրոդյուսերներ՝ Էլա Ալյամաչ, Հարություն Կուրան

Կո-պրոդյուսերներ՝ Անի Գալստյան, Հովհաննես Գալստյան

Արտադրող՝ կարա կեդի ֆիլմ

Տևողություն՝ 120 րոպե

Ժանր՝ կենսագրական, ճանապարհային ֆիլմ, պատմական դրամա։

Կապ՝

parallels_film@yahoo.com | +37491207284

luysmedia@luys.com.tr | +90 530 088 03 06

Հոդվածի հղումը՝ https://variety.com/…/biopic-photographer-ara-guler…/

#MDF25

#MarcheDuFilm

#FilmPresentationsProgram

#PanarmenianFederationOfFilmProducers

#AnsoFilms #LetMe #GreyMark #SatiCinema #KaraKediFilm

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031