Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա Հակոբյան

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երեխային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել ինչ-որ առաքելության մասին, որ ես ունեմ՝ հավասարակշռություն են ակնկալում, հանրային համերաշխությանն ուղղված քայլեր, ներողամտություն եւ այլն«– Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Նա նշել է․ «Հենց այդ առաքելությանը հավատարիմ էր, որ դեռեւս անցած դեկտեմբերին ՀՀ բոլոր իբր ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ընդդիմադիր բլոգեր կոչվածներին, իսկ իրականում տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքը, իմ երեխաներին սրբապղծորեն անվանարկողներին հրավիրեցի Կրթվելը նորաձեւ է նախաձեռնության շրջանակում քննարկելու հարցեր, այդ թվում՝ թե ինչպես կարող ենք փոխել մեր միջավայրը, բարձրացնել հանրային խոսքի որակը։
Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, որոշեցի՞ք հաստատուն մնալ հատակից ցածր մակարդակում։ Շատ լավ։ Իմ արձագանքը համարժեք կլինի. ուստի ազատե’ք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։ Ու մի վախեցեք։
Հ. Գ. Եւ այնուամենայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել եւ քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում եւ այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031