Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Ամերիկացի հաքերը ներխուժել է կապի ծառայության տվյալների բազա, գողացել մոտ 60 պաշտոնյաների տվյալներ

Հաքերը, որը ներխուժել է TeleMessage անվտանգ կորպորատիվ հաղորդագրությունների ծառայություն, գողացել է ԱՄՆ մոտ 60 պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի տվյալները:

Այս մասին հայտնում է Reutersգործակալությունը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ մաքսային ծառայության, ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների և Սպիտակ տան առնվազն մեկ աշխատակցի հետ նամակագրության առցանց արտահոսք է եղել։ Բոլոր հաղորդագրությունները թվագրվում են մայիսի 4-ին: Գործակալությունը նաև պարզել է, որ արտահոսած հեռախոսահամարների մոտ կեսը համընկնում է իրենց տերերի համարների հետ, սակայն ակնհայտորեն գաղտնի տեղեկատվություն չեն գտել:

Նշվում է, որ որոշ զրույցներ վերաբերել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների ճամփորդական ծրագրերին։ Զրույցներից մեկը վերնագրված էր «ՊՈՏՈՒՍ (ԱՄՆ նախագահ), Հռոմ — Վատիկան, Կառավարության մամուլի գրասենյակ», որը վերաբերում էր Վատիկանում ԱՄՆ պատվիրակության համակարգմանը։ Մեկ այլ զրույցի ընթացքում քննարկվել է պաշտոնյաների այցը Հորդանան:

Մի շարք ֆինանսական ընկերություններ, որոնց հաղորդագրությունները ցանցում են հայտնվել, հաստատել են արտահոսքի փաստն ու դրա իսկությունը: Սպիտակ տունը հայտնել է, որ տեղյակ է Smarsh-ում (TeleMessage-ի սեփականատեր) կիբերանվտանգության միջադեպի մասին», սակայն գործակալությանը չի մեկնաբանի դրա օգտագործման մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև