Skip to main content

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը | Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ | Հայաստանի մոտ շուտով կկորի Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Լրահոս

Կառավարության և ԱԺ-ի վարչական շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի ծառայողների կողմից ակտիվ և սերտ համագործակցությամբ, ինչպես նաև համատեղ ձեռնարկված միջոցառումների, կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 9 անձի ինքնությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ խմբի կազմում, բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, այդ ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան և հարակից պատուհանների ապակիները, ապա վնասելով բացել են մուտքի դուռը և մուտք գործել Կառավարության շենք, որտեղ շարունակել են զանգվածային անկարգությունների կատարումը:

Մասնավորապես՝ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը՝ այդ կերպ մասնակցելով ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով և բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին։

Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Ձևավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ և զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930