Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքներ․ Իշխան Սաղաթելյան | «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին | Գուժ Մանուկյանը միշտ կմնա մեր սրտերում իր արտիստական վեհությամբ և նվիրվածությամբ. Սերոբ Գասպարյան | ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի Սարգսյան | Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան | ՏԿԵ նախարարն այսօր դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները | Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան | Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է | Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել | Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում, այ ողորմելիներ․ Աննա Հակոբյան | ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. ավագանու անդամը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին | ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս | ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է | «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան | Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ Մխիթարյան

Լրահոս

Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն. Hetq.am

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը: Այս մասին գրում է Հետքը:

2024 թ. «Հետքն» անդրադարձել էր First Channel America-ի հիմնադրմանն ու գործունեությանը: Գրել էինք, որ նախորդ տարվա մարտին պետական գրանցում ստացած այս ընկերությունն ի սկզբանե գրանցվել է Ա. Սիմիդյանի տանը՝ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում (հասցեն՝ 8241 Babcock Avenue, North Hollywood, տես ստորեւ):

Ա. Սիմիդյանը կլինիկական հոգեբան է եւ մինչեւ Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար դառնալը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ: Փոխարենը նա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրն է: Ավելին՝ Սիմիդյանները բավականին մոտ հարաբերություններ ունեն վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ:

Նախարար Սիմիդյանի քույրը 2009 թվականից ԱՄՆ քաղաքացի է:

Մինչեւ վերջերս նրա տան հասցեում էր գրանցված նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Արաքսի Սիմիդյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ամերիկյան մասնաճյուղի (My Step Foundation Inc.) ֆինանսական ղեկավարն ու քարտուղարը:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև