Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Հարկի վճարելուև երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազnխիզմ է. Դավիթ Անանյան

Հարկի վճարելու (իրավական հարկադրանքի) և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազոխիզմ է, իսկ հարկի ու արդարության միջև որևէ համակցություն գտնելը՝ լրջագույն սենտիմենտալության նշան։ Հարկադրանքի մեջ գոյություն չունի ո՛չ երջանկություն, ո՛չ էլ՝ արդարություն։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Ֆինանսական և հարկային ոլորտի թե՛ անտիկ, և թե՛ ժամանակակից առաջամարտիկներն ու ռահվիրաները, հարկման մեխանիզմի ձևավորման և հարկային բեռի բաշխման հիմքում, բնականաբար, «երջանկություն» հասկացությունն ընդհանրապես չեն դիտարկում, իսկ «արդարություն» հասկացության մեկնաբանությունը տալիս են համաչափության կամ հավասարակշռության իմաստով։

Հարկ վճարելը հանրային և սահմանադրական պարտականություն է, որը պետք է ընկալվի որպես յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված և անձնական պարտավորություն։ Հարկային մշակույթի ձևավորումը պետության կայացման և դրա կայունության անկյունաքարերից է։

Սակայն հարկ վճարողին հերոսացնելը կամ հարկ վճարելու գործընթացը երջանկության հասկացության հետ փոխկապակցելը ոչ միայն անտեղի է, այլև՝ թերհաս մոտեցման արդյունք։

Նման վերլուծությունը պարզեցնում և թեթևամտացնում է հարկային համակարգի իրական նշանակությունն ու դրա հիմնարար սոցիալական գործառույթը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031