Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Հայրիկ, դու ուռե՞լ ես, թե՞ ոչ», «Հայրիկ, խոտն ի՞նչ է, խոտը». Քոքոբելյանի վարքագիծը՝ Սուրեն Մանուկյանի՝ կալանավայրից արված հայտարարությամբ

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել, որում նշված է. «ՀՀ գլխավոր հանցագործին, Արդարադատության նախարարին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ԲԴԽ խորհրդի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանն եմ հրավիրում երկրում տեղի ունեցող դիվերսոն խմբի կողմից կատարվող հանցագործության մասին։ Ինչպես գիտեք ինձ մեղադրանք է առաջադրվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հատկանիշներով։ ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ-ում պետական պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ Ըստ քրեադատավարական օրենսգրքի քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացել։ Օրենսգիրքը ամբողջական կարգավորում է տվել նաև ոչ պատշաճ հաղորդումների քննարկմանը վերաբերող հարցերին։ Այսպես, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է օրենսգրքով չնախատեսված, ինչպես նաև անհայտ կամ չբացահայտված աղբյուրից, ապա քրեական գործ հարուցելը ի սկզբանե ապօրինի է։ Սա քննություն իրականացնելու միակ ձևն է։ Սույն գործով տուժող կոչեցյալը առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում չի ներկայացրել նախաքննական մարմնին, ինչպես նաև չի նախազգուշացվել սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։ ՀՀ օրենքների համաձայն քրեական վարույթը սկսվում է, ոչ թե քրեական գործ հարուցելուց, այլ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահից։ Հիմա իմ նկատմամբ ոչ միայն ապօրին քրեական գործ է հարուցվել, այլ նաև ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում և ես արդեն երեք տարի է գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։ Նախաքննության մարմնի կողմից փաստացի իրականացվել է այնպիսի գործողություն, որը օրենսգրքով արգելված է։ Սա նշանակում է, որ ես ՀՀ-ում դարձել եմ մեղադրյալ մի արարքի համար, որտեղ բացակայում է հանցագործության հատկանիշները, այսինքն հանցանք չհանդիսացող արարքի համար անձին մեղադրանք առաջադրելը ի սկզբանե ապօրինի է։ Քննիչը դրանք համապատասխան դատավարական գործողությունների կատարմամբ այն ստուգելու փոխարեն, դրսևորել է ակնհայտ հանցավոր անգործություն, որը միանշանակ միտված է եղել ապօրինի քրեական գործ հարուցելով՝ հիմք ստեղծել, իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Հետևաբար գտնում եմ, որ տվյալ դեպքում օբյեկտիվորեն արդարացված է այն համոզմունքն, որ այս քրեական վարույթով ըստ էության իրականացվում է ոչ թե արդարադատություն, այլ պատվեր է կատարվում ինչ-որ մարդկանց հրահանգով։ Դատավարական վարքագիծը միանշանակ կարելի է գնահատել որպես գլխավոր հանցագործի կողմից իրական հանցագործին պարտակելու, տվյալ դեպքում քննիչ, դատախազ, և փոխարենը՝ ակնհայտ անմեղ անձանց առերևույթ ապօրինի մեղադրելու՝ հանցավոր վարքագծի դրսևորում, որը զուգորդվում է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից շահադիտական ձևով իրենց պաշտոնական լիազորություններն ակնհայտ չկատարելու ձևով արտահայտված հանցավոր անգործությամբ։ Հիմա ես մեղադրանքից պաշտպանվելու իրավունք ունեմ, սակայն մինչև հիմա չգիտեմ ինչից պաշտպանվեմ, քանի որ նախաքննական մարմինը բավարար հիմք չի ունեցել նույնիսկ քրեական գործ հարուցելու համար, բայց ոչ միայն ապօրինի քրեական գործ է հարուցել, այլև նաև ապօրինի մեղադրանք է ներկայացրել իմ նկատմամբ։ Սա նշանակում է, որ ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել և արդեն երեք տարի պահում է անազատության մեջ։ Խաչատուր քոքոբելյանը իր հարազատ հորը դարձրել է առք ու վաճառքի առարկա և բեմականացված առևանգման միջոցով համագործակցելով պետական պաշտոնյաներից կազմված հանցավոր խմբի հետ, կատարել է այս սրիկայական արարքը։ Հարգելի պետական աթոռները զբաղեցրած պաշտոնյաներ, եթե այս ամենը չի կատարվում Ձեր հրահանգով կամ հանցավոր անգործությամբ, ապա այդ դեպքում ակնկալում եմ, որպեսզի տաք այս հանցավոր արարքի իրավական գնահատականը։ Հ/Գ խաչատուր քոքոբելյանն իր հարազատ հոր նկատմամբ վերաբերվում է այնպես, որ արժանապատվություն ունեցող ցանկացած անձ նման վերաբերմունքի չէր արժանացնի նույնիսկ թափառող շան նկատմամբ։ Եվ իր հարազատ հորը մինչև վերջ նվաստացնելու նպատակով եկել էր դատարան և օգտվելով իր հարց տալու իրավունքից տվեց իր միակ հարցը՝ հայրիկ դու ուռել ես, թե ոչ։ Տեսնելով, որ հայրիկը դիմադրում է նվաստացմանը, դատարանին խնդրեց հարցը հնչեցնել Իջևանյան բարբառով՝ հայրիկ խոտն ինչ է, խոտը։ Դատարանը տեսնելով հայրիկի նվաստացած կարգավիճակը և իրավիճակը փրկելու համար սահմանափակեց խչոյի հարցերի շարանն ուռել և չուռելու վերաբերյալ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031