Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ, Սարդարապատում, Հանրապետության տոնի առթիվ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- նշել է նա։

«Այսօր նշում ենք Հանրապետության օրը,  որը կապված է մեր հազարամյա պատմության , շրջադարձային իրադարձության, առաջին հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ. Նրա գոհությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ չորս ու կես դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի:

Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մասին մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ:

1991 թվականին,  երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե յոթանասուն ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնութույն լինելու վախերը հաղթահարված են, բայց հիմա արդեն երրորդ հանրապետությոան պատմության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքն ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից լիարժեք մեր վախերը հաղթահարված չեն:

Հայրենքիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, 2020 թվականից ի վեր՝ անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնրավորություն ենք ստացել»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև