Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Փաշինյանի ու իր կողակցի տեխնոլոգիան ակտիվորեն կիրառվել և կիրառվում է ավտորիտար և բռնшտիրական տարբեր ռեժիմների կողմից. Արմեն Աշոտյան

Հանրության մեջ բուռն քննարկումների և քննադատության արժանացած Փաշինյանի և իր կնոջ պահվածքը հետաքրքրեց նաև ինձ՝ ոչ միայն քաղաքական, այլև բժշկա-հոգեբանական տեսակետից։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մանրամասն վերլուծելով նրանց հանրային կեցվածքը՝ ագրեսիան, վիրավորանքները, «կրթելու» արշավը, պիտակավորումները, եկել եմ մի վարկածի, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ և հիմնավորել։

Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով (անգլ.՝ gaslighting): Ի՞նչ է դա: Դասական իմաստով գազլայթինգը հոգեբանական բռնության տեսակ է, որի ընթացքում մի կողմը որոշակի մանիպուլյացիաների միջոցով մյուս կողմին ներկայացնում է՝ որպես «դեֆեկտավոր», թերի, ոչ լիարժեք՝ միաժամանակ ստիպելով դիմացինին կասկածել շրջապատող իրականության ադեկվատ ընկալմանը:

Փաշինյանական զույգը, որպես ագրեսոր, ճշգրտորեն զբաղված է հենց սրանով՝ վիրավորանքներով («համբալ», «ոջիլ», «տխմար», «չորքոտանի», «խոտակեր անասուն» և այլն), թերարժեքություն ներարկելով («Էստոնիայի չափ չկանք», «կրթվելը նորաձև է», և այլն), զուգահեռ իրականություն սինթեզելով (քեֆ-ուրախություններ, համերգներ, փառատոներ, և այլն), հայ ժողովրդին նպատակադրված վերածում է հստակ մշակված այս հոգեբանական բռնության զոհի։ Նրանք ստիպում են զոհին՝ ժողովրդին, կասկածել սեփական հիշողությանը, սեփական ինքնությանը, պատմությանը, սեփական էմոցիաներին, սեփական ընկալումներին։ Նրանք ժխտում են զոհի համար կարևոր փաստերը, զգացմունքները, արժեքները։ Նրանք զոհի մեջ սերմանում են թերարժեքություն, կախվածություն, վախեր (այս նույն օպերայից են, օրինակ, «եթե Նիկոլը չլինի՝ պատերազմ կլինի», «զիջենք, որ չհարձակվեն», «աղքատությունը ձեր գլխում է» և քաղաքական բնույթի այլ մանիպուլյացիաներ)։

Իհարկե, աշխարհում քաղաքական գազլայթինգի բնագավառում նրանք առաջինը չեն։

Տվյալ տեխնոլոգիան ակտիվորեն կիրառվել և կիրառվում է ավտորիտար և բռնատիրական տարբեր ռեժիմների կողմից։ Եվ Նիկոլի կողմից այս գործիքին դիմելը նրա շարունակվող ավտորիտարացման ցայտուն ցուցիչներից հերթականն է։

Այս պրոցեսի գերնպատակն է՝ վախեցնելով ընդդիմախոսներին, խեղաթյուրելով փաստերը, կասկածամտություն սերմանելով, վերահսկողության տակ պահել իրավիճակը։

Դիմելով գազլայթինգի՝ փաշինյանական զույգն իշխանությունը չկորցնելու խնդիր է լուծում։
Եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլն ինքն իրեն էր դնում գժի տեղ՝ բերելով պատերազմը, ապա հիմա նա փորձում է մի ամբողջ ազգից գիժ սարքել՝ պատերազմի հետևանքները վերջնականապես հավերժացնելու համար։
Ինչպե՞ս պայքարել սրա դեմ։

Եթե անձնական դեպքերում զոհերը սովորաբար դիմում են հոգեբանների, սոցիալական աշխատողների, իսկ ծայրահեղ դեպքերում՝ իրավապահ մարմինների օգնությանը, ապա մեր՝ զոհ-ժողովրդի դեպքում իրատեսական չէ ապավինել համաշխարհային «գլոբալ սանիտարների» կամ «Մալիբուի փրկարարների» աջակցությանը, քանզի նրանք Նիկոլի հետ հարաբերություններում առաջնորդվում են «դրսում արա մեր ուզածը, որ ներսում անես քո ուզածը» սկզբունքով:

Ուստի, քաղաքական նպատակներով իրականացվող հոգեբանական այս բռնության դեմ պետք է պայքարենք մենք ինքներս, իսկ առաջարկվող գործիքակազմը հետևյալն է.

  • Չփախչել իրականությունից և շարունակել ապրել իրական կյանքով։
  • Չվախենալ և շարունակել արտահայտվել։ Չկասկածել և շարունակել ինքնուրույն մտածել։
  • Չընկճվել և շարունակել կռիվ տալ։
  • Չմեկուսանալ և շարունակել նոր ծանոթություններ և կապեր ստեղծել։
  • Չլռել և շարունակել ռեժիմից հաշվետվողականություն պահանջել։
  • Չենթարկվել և շարունակել աշխատել սեփական «ես»-ի վրա։
  • Չհամակերպվել զոհի կարգավիճակի հետ և շարունակել ագրեսորին սաստելու ջանքեր»,- գրել է նա:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031