| «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին | Գուժ Մանուկյանը միշտ կմնա մեր սրտերում իր արտիստական վեհությամբ և նվիրվածությամբ. Սերոբ Գասպարյան | ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի Սարգսյան | Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով. Մհեր Գրիգորյան | ՏԿԵ նախարարն այսօր դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները | Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան | Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է | Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել | Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում, այ ողորմելիներ․ Աննա Հակոբյան | ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. ավագանու անդամը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին | ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս | ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է | «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան | Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ Մխիթարյան

Լրահոս

Ամո՛թ է, ի՞նչ տպավորություն պիտի ստանա տուրիստը, սա վիճակ չէ, որն ունի «Կարմիր բլուր» հնավայրը. Մանուկ Սուքիասյան

Մեզ համար շատ ուշագրավ է տեսնել, թե Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայականը, այդ հնավայրերն ի՞նչ վիճակում են գտնվում, մենք սկսել ենք շրջայցը «Կարմիր բլուր»-ից և մեր ունեցած նախնական տեղեկություններն այս պահին հաստատվում են, բացի այն, որ թանգարանը, Երևանի  թանգարանը, որը ունի այս երեք վայրը՝ Կարմիր  բլուր, Շենգավիթ և Էրեբունի թանգարան, ավելի քան մեկ տարի է չունի տնօրեն, Երևանի այդ այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող դրվագներ, մասնավորապես Ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող  այս աղյուսները, որոնք արտադրվել են հենց այդ նպատակով, այս պահին բարձիթողի վիճակում  են, ծրագիրը կասեցված է, հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից, շուրջ 200 հազար եվրո դրամաշնորհի շրջանակներում, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի կողմից, այդ ծրագիրը կասեցված է,  Ուրարտական պատի վերականգնումը, ռեստավրացիան, այսպես ասենք, հարվածի տակ է: Լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի Կարմիր բլուր հնավայրում:

«Մենք ունենք տեղեկատվություն, որ տեսահսկման համակարգերն էլ թերի են աշխատում ու առհասարակ Էրեբունի թանգարանային բլոկը, մարդիկ, ովքեր կգան, կուզենան շարունակել ղեկավարել  թանգարանը, այդ առումով ունենք ճգնաժամ, նրանք  նեղ մասնագետներ են, ամեն մեկը չի կարող գալ այդ մրցույթին մասնակցել կամ նշանակվել: Ամո՛թ է, ի՞նչ տպավորություն պիտի ստանա տուրիստը, սա վիճակ չէ, որն ունի «Կարմիր բլուր» հնավայրը, քանի որ աղյուսները շատ անմխիթար վիճակում են, սրանք որոշ  ժամանակ անց այլևս անպիտան են լինելու, ես վստահ եմ, և արդեն իսկ արված ծախսն է ջուրը ընկնելու, և առհասարակ կարմիր բլուր հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ և  որը նաև սերտորեն շաղկապված է և Շենգավթի բնավայրի հետ, և բուն Էրեբունի թանգարանի հետ, այնպես որ մենք այս խնդիրները տեղում ծանոթանալով խնդիրներին, նպատակ ունենք ամբողջական ինֆորմացիա ունենալ, տեղում համոզվել, որպեսզի ավագանու առաջիկա նիստի ժամանակ այդ հարցերը բարձրացնենք, լուծում պահանջենք»- ասաց Սուքիասյանը:

Նրա խոսքով, իրենք ունեն նաև տեղեկատվություն,  որ թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա. «Մենք այսօր նաև այնտեղ ենք լինելու և փորձելու ենք հասկանալ իրականությունն՝ ինչ է կատարվում»,-եզրափակեց Սուքիասյանը:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև