Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին | Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում | Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր

Լրահոս

«Պիտի հաղթահարեի որոշ վախեր իմ առողջականի, ժամանակի սղության, ոչ ստանդարտ պիեսի հետ կապված». Լուսինե Ավանեսյան

«Իրականում շատ ուրախացա, որ նոր դեր եմ ստացել ու շատ հետաքրքիր կերպար է։ Քանի որ վաղուց թատրոնում գլխավոր կերպար չէի խաղացել, պիտի հաղթահարեի որոշ վախեր իմ առողջականի, ժամանակի սղության, ոչ ստանդարտ պիեսի ու էլի մի քանի նրբություններին վերաբերող։

Բայց ես սիրում եմ նոր բաներ փորձել, սիրում եմ աշխատել նոր սերնդի հետ, եթե նույնիսկ շատ է տարբերվում նրանից, ինչ ես եմ տեսնում։

Ես միշտ վստահում եմ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ։ Դա ինձ շատ է օգնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Էլվինա Մակարյանի կյանքի պատմության մասին «Երկաթ ծամեմ» ներկայացման մեջ գլխավոր հերոսուհու կերպարի մասին, պատմել է դերասանուհի Լուսինե Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ կերպարը բարդ էր, պատասխանատվության զգացումը և՛ օգնում, և՛ ահավոր խանգարում էր։

«Ինձ շատ օգնեցին իմ կողքի մարդիկ։ Բարդ էր մարմնավորել այս կերպարը, որովհետև եղել է նման մարդ ու այն մարդիկ, ովքեր ճանաչում էին, բնական է շատ բան չէին ընդունի։ Նորմալ է, որ իրենք կուզեին տեսնել էն կնոջը, ում գիտեին։ Իմ մոտեցումը մի փոքր այլ է։

Մանավանդ պիեսը էս կնոջն ուրիշ կողմից էլ է ցույց տալիս։ Ու չեմ կարծում, միայն ուժեղ կին խաղալը կբավարարեր հանդիսատեսին»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նա նշեց, որ կերպարում իրեն հոգեհարազատ էր այն, որ նա մայր է, որը շատ է սիրում իր աղջկան, ուզում է ու ամեն ինչ անում, որ նրան երջանիկ տեսնի։

«Միշտ նրա կողքին է։ Առյուծի պես պաշտպանում ու փորձում է հնարավորինս բացասականից հեռու պահել։ Տաղանդավոր մարդու մայր լինելը մեծ պատասխանատվություն է։ Դու ես նրան ծնել այդպիսին ու պարտավոր ես օգնել նրան հաղթահարել ամեն ինչ»,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Դերասանուհին խոստովանեց, որ հատուկ վերաբերմունք չի ունեցել Էլվինայի նկատմամբ։

«Սիրել ու գնահատել եմ, բայց ոչ ավելին։ Ներկայացումից 2 շաբաթ առաջ հասկացա, որ պիտի դառնամ նրա ամենամեծ երկրպագուն։ Ամբողջ օրը սկսեցի լսել նրա երգերն ու հարցազրույցները նայել։ Դա շատ շատ օգնեց ինձ»,- ամփոփեց դերասանուհին:

Հիշեցնենք՝  «Երկաթ ծամեմ» ներկայացման պրոդյուսերը Էդվարդ Մխիթարյանն է, բեմադրիչը՝ Նադեժդա Իսրաելյանը, պիեսի հեղինակը Անահիտ Ղազարյանն է, երաժշտությունը՝ Հայկ Կարոյի:

Ներկայացման հերոսներին մարմնավորում են դերասաններ Լուսինե Ավանեսյանը,  Դիանա Ռազիելը, Թելման Խաչատրյանը, Մարի Գրիգորյանը, Անդրանիկ Աբրահամյանը և Ժիրայր Օհանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930