Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում

Իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում։

Ըստ այդմ՝
Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում,
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։

Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները վերանայվելու են ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելուց հետո։

Հստակեցվում են դիմումների մերժման հիմքերը,
Հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածից հետո աշխատանքի վերադառնալու դեպքում նշված վարկառուները կարող են դիմել և շարունակել  ստանալ աջակցություն ծրագրի շրջանակում,
Կարգավորվում են վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները,
Հստակեցվում են շահառուի կարգավիճակը դադարելու հիմքերը, մասնավորապես 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև հայտնում են, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր դիմելու պահին ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։

Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև