Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Ես էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան

Անդրադառնալով ընդհանուր թեմային՝ այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ՞, մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք: Այս մասին ԱԺ ճեպազրույցների մասին հայտարարեց ՔՊ-ական ճպատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանին որտեղի՞ց այսպիսի տեղեկություն, որ հոգևորականի մասին նման բան է ասել, արդյոք նա անձերի չի թիրախավորում, ո՞վ է այս տեղեկությունը նրան տրամադրել, և հաշվի առնելով, որ տևական ժամանակ է Վարդան Ղուկասյանը՝  Դոգ անվամբ հայտնի չկա ասպարեզում, արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է նրա ընտրազանգվածին, համակիրներին, ընտրություններին ընդառաջ իր կողմը գրավել:

Ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին  և խոսույթին առհասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ և որակումներ:

«Ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին: Ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս յոթ տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում կամ թիրախավորում են, ապա այո, անուն առ անուն թիրախավորելու են, անձնավորելու են, դիմակները պատռելու են:

«Այս յոթ տարիների ընթացքում ինչ ասես, չեն արել ու ինչ ասես, չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսել, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել, այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդպես ապրել և հեռու մնան ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև