Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Մեզ շունչ քաշելու ժամանակ տվեք, մինչև առաջին 3 խնդիրը չլուծենք, մյուսները չպիտի ասեք. Փաշինյանը՝ Նոր Կյանքում

Բա ես էլ գիտեմ՝ ամենամեծ հարցը՝ մանկապարտեզի հարցը լուծել ենք։ Պարզվում է՝ էլի մեծ հարց կա՞։ Ամեն մի բնակավայր պետք է ներկայացնի իրենց երեք առաջնային խնդիրները, որ էլ մարդիկ հարց բարձրանելու խնդիր չունենան, մենք իմանանք։ Բնակիչներով որոշում եք երեք ամենաառաջնային խնդիրները, գալիս է իմ սեղանին, առաջիկա տարիներին դրանք լուծում, պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ երեք խնդիրն ենք վերցնում։ Ու այդպես շարունակ, մինչեւ բոլոր խնդիրները պրծնեն։ Քանի դեռ էդ երեք խնդիրը չենք լուծել, 4–րդ, 5–րդ խնդիրը մեզ պետք է չասեք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տաք: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզ այցելության ժամանակ: Մանկապարտեզի տարածքում շրջելուց հետո Փաշինյանը հանդիպել է գյուղի բնակիչներին, որոնք բարձրացրեցին ջրի հարցը։

«Տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերող, որ դուք բարձրացնեք, ու մենք ասենք՝ չենք լուծելու։ Չկա տենց խնդիր, որ չենք լուծելու։ Պետք է բոլորս հասկանանք, որ դա մենք անում ենք ձեր վճարած հարկերի հաշվին։

Հիմա ասում են՝ անշարժ գույքի հարկը բարձրացրել են։ Նոր Կյանք բնակավայրում էդ հարցը բարձրացնի, պետք է բերել նոր մանկապարտեզի առաջ կանգնացնել, ասել՝ սա էլ ձեր հարցի պատասխանը»,- նշել է նա:

«Մանկապարտեզի մասին հիշեք, ջրամբարի մասին հիշեք, ճանապարհի մասին հիշեք, դպրոցի ու դաշտի մասին հիշեք, ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ–ի դուրս մի եկեք։ Պետք է հավատանք իրար, վստահենք իրար, գիտակցենք, որ ամեն մեկիցս ինչ-որ բան կախված է»,- նշել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031