Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Եկեղեցու նկատմամբ որեւէ քննադատական խոսք հղող աշխարհիկ առաջին հերթին թող ինքն իրեն նայի․ Նազենի Հովհաննիսյան

«Եկեղեցու հոգեւոր հայրերի նկատմամբ որեւէ քննադատական խոսք հղող աշխարհիկ, առաջին հերթին, թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին, իր գործած արհավիրքներին եւ իր անազնիվ վարվեցողությանը՝ սեփական երկրի նկատմամբ»,-ինստագրամյան «սթորի» բաժնում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների թիրախավորմանը, նշում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Նա հանդես է եկել տեսանյութով, որում հավելել է. «Ցավալի է, որ Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում իր պետական մարմնի կողմից այս աստիճանի գրոհի տակ է: Դա այն եկեղեցին է, որը դարերով պահել է հայկական ինքնությունը: Սա բոլորիս թուլությունն է, սա բոլորիս թույլ տված մեծագույն սխալն է եւ սա այն ողբերությունն է, որը դառնալու է վերջնական կետը՝ խարանը, յուրաքանչյուրիս համար՝ լինի Հայաստանում, Սփյուռքում, որեւէ վայրում…»:

Մեկ այլ տեսանյութում Նազենին անդրադարձել է Քոբայրի վանական համալիրին ու դրա շուրջ քննարկումներին:

«Քոբայրի վանական չքնաղ համալիրի լուսանկարը, որտեղ նստած են կովիկները, որը ջանասիրաբար շրջանառում են բոլոր նիկոլապաշտ անձերը, պատկանում է պատմամշակութային անշարժ արժեքներին եւ գտնվում է պետության հոգածության ներքո: Այսինքն՝ եթե այդ կիսականգուն վանական չքնաղ համալիրի հետ ինչ-որ բան այն չէ, ցավոք սրտի, դա պետության անելիքն է եւ պետության թերացումն է: Այստեղից հարց՝ ինչքա՞ն կարելի է անընդհատ մանիպուլյացնել պետությանը վերագրվող աշխատանքը՝ բարդելով դա բոլոր մնացած հաստատություններին: Ցավոք, դա, որպես համակարգ, չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն»,-շեշտել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031