Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած եւ կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈՒ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»: Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում եւ ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։ Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս եւ այն լրացնելու խնդիր ունեն, պետք է քայլեր ձեռնարկեն, սակայն նրա պատասխանն էլ ավելի է խճճել իրավիճակը՝ ինչու եւ ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Երեկ մեր լրագրողն ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ, հարցրել է՝ ճի՞շտ է, որ ԳՇ-ն բացասական եզրակացություն է տվել, սակայն ԳՇ պետը համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի եւ չի հերքել այդ տեղեկությունը՝ ասելով, որ մոտ ապագայում կներկայացվի իրենց դիրքորոշումը։

Անցած շաբաթվա փակ նիստում ՔՊ-ականներին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգեւորել, եւ նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են՝ կա՛մ հետ կանչել նախագիծն օրակարգից, կա՛մ իրենք են մերժելու։ Նախագիծն ընդգրկված է պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031