Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը | Ափինե Սարգսյանն ու Կամո Ցուցուլյանը կանգնեցին Ապարանի կողքին. Կարեն Եղիազարյան | Բլոգեր Էվիկը պատմել է, թե ինչպես թողեց բժշկությունն ու դարձավ բլոգեր | Որպես шնհետ կпրած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է | Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը | 44,7 մլն դրամ աշխատանքի վարձատրություն Հանրային հեռուստաընկերությունից․ ինչ է հայտարարագրել նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը | Մենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու | Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել | Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ | ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում. Hetq.am | Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսպես գնաց տունտունիկ է լինելու․ Իշխան Սաղաթելյան | Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան | Պուտինն ու Էրդողանը դատապարտել են Իսրայելի գործողություններն ընդդեմ Իրանի, կոչ արել հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով | Աննա Վարդապետյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու գործընթացը

Լրահոս

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինվшծ ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։

Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել:

Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները:

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից»,-գրել է նա:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև