ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոգևորականները ուխտ են արել Աստծու հետ ոչ ոք իրավունք չունի քիթը խոթի. Սերոբ Գասպարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվեց, նա վիրահատության է ենթարկվելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17 տարի ատրճանակը մոտս էր, հիմա ՞ պիտի հեղափոխություն անեի. Սերոբ Գասպարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վտանգներ կան Սյունիքի ուղղությամբ. թշնամին դարերով երազել է ոչնչացնել այս տարածքը. Գասպարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերոբ Գասպարյանը ոչնչի հետ կապ չունի զառանցանք է, ասել է՝ կկրակի ժողովրդի վրա կրակողին | Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում. ՀԱԿ | ՈՒՂԻՂ. Սերոբ Գասպարյանի գործով դատական նիստ | Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը | Նեթանյահուն նախատեսում է Իրանի հարցը քննարկել Թրամփի, Պուտինի և Սթարմերի հետ | Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Թեհրանում կա առնվազն 78 զոհ, 329 վիրավոր | «Պիցցա Տաշիր»-ի Աբովյանի մասնաճյուղում կասեցվել է սուշիի մեկ արտադրատեսակի արտադրությունը | Հրազդանում կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը | Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում | Երկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար, այսօր 61-րդ օրն է. հիմա նրանք 2-րդ հնարավորությունն ունեն. Թրամփ | «Պարոն Քոչարյանը երբևէ բացասական կարծիք չի հայտնել նախագծի վերաբերյալ», «Կեղծ, սխալ բաներ եք ասում». վեճ՝ Աժ-ում

Լրահոս

Քեզ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք. Ալեն Սիմոնյանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։

«Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում: Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:
Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես:
Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար»,– գրել է Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30