Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան

Լրահոս

Դատապարտում ենք Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը․ Սկանդինավիայի հայերի միություն

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։

Ասված է միության հայտարարության մեջ․

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու նրա մշակությային ժառանգության և հոգևորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Այս վարչակարգի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր հաստատության և նրա սպասավորների դեմ, ոչ այլ ինչ է քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը։

Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի, պատմության, ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետության հանձնառույթն իրականացնողը և այսօր էլ, հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում, շարունակում է հայ ինքնության ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ-ն Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։

Փաստ է նաև այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։ Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը, հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարրալուծելու և Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։ Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը և արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին՝ համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ և միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը ազգային արժեքներն ու հայրենիքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930