Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը | Ափինե Սարգսյանն ու Կամո Ցուցուլյանը կանգնեցին Ապարանի կողքին. Կարեն Եղիազարյան | Բլոգեր Էվիկը պատմել է, թե ինչպես թողեց բժշկությունն ու դարձավ բլոգեր | Որպես шնհետ կпրած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է | Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը | 44,7 մլն դրամ աշխատանքի վարձատրություն Հանրային հեռուստաընկերությունից․ ինչ է հայտարարագրել նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը | Մենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու | Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել | Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ | ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում. Hetq.am | Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսպես գնաց տունտունիկ է լինելու․ Իշխան Սաղաթելյան | Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան | Պուտինն ու Էրդողանը դատապարտել են Իսրայելի գործողություններն ընդդեմ Իրանի, կոչ արել հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով | Աննա Վարդապետյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու գործընթացը

Լրահոս

Ճամբարակում պшյթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից»,- նշել է նա:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև