Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Սպասում են «на старт, внимание, марш» լինի՞, էդ 28-ը որ այլ թղթի տակ են ստորագրել, դրա համար չեղա՞վ. Արթուր Խաչատրյանը՝ իմփիչմենթի մասին

Նախ, ես ուզում եմ հասկանամ իմփիչմենթի գործընթացի, այսպես կոչված, նախաձեռնողները ովքեր էին: Մի քիչ անհասկանալի է, ինչի սկզբից հենց իրենք չէին հանդես գալիս,  հարցեր են առաջանում, մենք իմփիչմենթի մասին մեր կարծիքը հայտարարել էինք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հոտ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հայտնել էինք դեռևս ամիս, ամիս ու կես առաջ, թե որն են մեր պայմանները: Մենք չենք շեղվում մեր հայտարարած նպատակից, դա վերահաստատել էր նաև խմբակցության ղեկավարը երկու օր առաջ տարածած իր հայտարարության մեջ, մեր խմբակցության պատգամավորներն են հստակ նշել, դա իրականություն է, իմ մոտ այն տպավորությունն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին հետո աջակցողներն այլ նպատակ ունեն, և եթե իրենք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտներ օրակարգ, իրենք առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին, նրանից հետո առանց  քվեների հնարավոր չէ այդ հարցը կարգավորել»- ասաց Խաչատրյանը:

«Այսինքն, թվում է, թե ութ հոգի արդեն ստորագրել են, 28 հոգին են պակաս ստորագրել, իրենք վազելով կմտցնեն Ազգային ժողով, և 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ, իրենք տպագրել են թուղթ, որտեղ կա վեց ստորագրություն, մենք տպագրել ենք թուղթ, որտեղ կա 28 ստորագրություն,  և հայտարարելու ենք, որ այդ 28 ստորագրությունը կան, պատրաստ են, 36 ստորագրություն պետք է ապահովվի»,- ասաց Խաչատրյանը:

Լրագրողի հարցին, թե իրենց պայմանն է ապահովել երկու պատգամավո՞ ր՝ պատասխանեց.

«Դա մեր պայմանը չի, դա օրենսդրության պայմանն է: Երկրորդ, փողոցային պայքարն անհրաժեշտ է, առանց փողոցային պայքարի հնարավոր չի լինի բեկել այն  20 հոգու, կամ ապահովել 54 ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի,  պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հետո նոր վարչապետ ընտրվի։ Դա անհրաժեշտ և բավարար պայման է։ Հիմա վեց հոգի ստորագրել են, բայց ուրիշ բլանկ է եղել, լավ, էդ բլանկը թող լինի, տեսնենք, էդ ութ հոգին կան, չկան: էլի եմ ասում, տպավորություն է փորձում ստեղծել, որ հեսա էն ութ հոգին  արդեն ստորագրել են, այն մնացած 18 հոգին էլ, այն, կներեք էլի, «Նա ստարտ, վնիմանիու, մարշ» պատրաստ, սպասում են, հեսա մի հատ մարշ բրասոկ է լինելու, այ այդ 28 հոգին ուրիշ թղթի տակ են ստորագրել և դրա համար խափանարարական գործունեությամբ են զբաղվում», -ասաց Խաչատրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031