Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։ Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները, մեղմ ասած, կերան իրար, Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ, իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին, մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել, եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։

Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կա՛մ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կա՛մ էլ Փաշինյանը, սովորույթի համաձայն, սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաեւ հարվածելու է իշխանության ռեյտինգին, ու «զադնի է դրել»` մերժելու գործը բարդելով խմբակցության ուսերին։ Մենք նախապես գրել էինք, որ ՔՊ-ում մեկ մարդու պես դեմ են նախագծին, խմբակցության փակ նիստում նրանք հորդորել էին պատգամավորին` հետ կանչել կամ խմբագրել նախագիծը, հատկապես որ պարզվել էր` ԶՈՒ գլխավոր շտաբն ի սկզբանե դեմ է եղել դրան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031