ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ Արցախի Հանրապետության ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ․ հայտարարություն | ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ Զախարովա | Երևանում ավտոմեքենայից ջուր թռցնելու համար սկսված վիճաբանությունը ավարտվել է մարմնական վնասվածքով | Երեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ) | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից | Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում | Պապիկյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր | ԱԽ քարտուղարն Իրանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա | Այսօր վստահաբար կարելի է պնդել, որ հայկական ակնաբուժության առաջընթացի ակունքներում կանգնած է մարդ, որն իր կոչումը վերածեց ապրելակերպի և այն ծառայեցրեց հանրությանը՝ լուսավորելով մարդկանց՝ բառի բուն և փոխաբերական իմաստով | ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Լիանա Հարությունյանին և նրա երեխային | Եթե Եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական երկիր. Զաքարյան | Արարատ Միրզոյանը նոր նվեր է հայտարարագրել | Թուրքիայի հետ կարելի է սահմանը բացել, բայց դրա համար 2 տարի պետք է տնային աշխատանք կատարել, Նաիրի Սարգսյան | Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Լրահոս

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 33-ը` Շիրակի մարզում

Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում  ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց,  2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել է 205 փրկարարական ծառայող։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև