Skip to main content

Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում

Լրահոս

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանի պատկան մարմիններն անընդհատ կապի մեջ են այն տնտեսվարողների հետ, որոնք Վրաստանում խնդիրների են բախվում ալկոհոլային խմիչքների արտահանման պրոցեսում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ «Մենք այս պահին օնլայն ձևաչափ ունենք, որով կարողանում ենք հետևել թե քանի մեքենա է հիմա Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն են այս պահին Լարսում կանգնած, քանիսն են դրական ստացել, բայց դեռ Լարս չեն հասել, քանիսն են Գիզիի մաքսային անցակետում։

Մենք բոլոր տնտեսվարողների հետ անընդհատ կապի մեջ ենք, գիտենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, և փորձում ենք լուծել դրանք»,- ասաց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ Վրաստանի գործընկերներից նամակ է ստացել, որ օրվա ընթացքում իրեն այդ հարցով կզանգեն, որովհետև հայկական կողմը գործընթացում էլի որոշակի դանդաղումներ է նկատում։

«Մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո 1-2 օր որոշակի արագություն կար, որը մեզ բավարարում էր, հիմա կա տեմպ, որը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, ինչն էլի խնդրահարույց է մեզ համար՝ չնայած, որ մենք մեր մասով պահպանել ենք բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել ենք վրացական իշխանությունների հետ։ Մենք ակնկալում ենք, որ մեր վրացի գործընկերները ևս իրենց մասով կպահեն պայմանավորվածությունները»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031