Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան

«Պատիվ ունեմ»-ի հետ քննարկմանը շատ պարզ հարցադրումներ ենք արել, հիմա, իհարկե, հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ ենք դրել, բայց շատ պարզ հարցադրումներ ենք արել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին:

Նրա խոսքով՝ առաջին հարցը եղել է՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար։ «Մեր ընկերներն ասացին՝ այս պահին դեռ չունենք այդ երկու ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք և հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս պարագայում մենք ի՞նչ ենք ասել, ասել ենք՝ լավ, իսկ փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՝ չէ և ի՞նչ ծրագիր կա։ Ասել են՝ լինելու է։ Հարցրել ենք՝ ե՞րբ է դա տեղի ունենալու, ի՞նչ ժամկետներում, հիմա՞ ենք անում, թե՝ աշնանը»,- ասաց նա:

Սաղաթելյանը պարզաբանեց, որ ընդ որում, չեն ասել՝ երբ եք անում: «Ասել ենք՝ ե՞րբ ենք անում, ու հստակ շեշտել ենք՝ փողոցային պայքարի և առաջիկա իմփիչմենթի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավվենք այս հարցերում: Շատ կոնկրետություն չի եղել: Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած թեկնածուին առաջադրելու համար: Դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է, մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցություններին: Հայտարարեք, որ «Հայաստան» խմբակցության ստորագրությունները կան, ամբողջ ներուժը կենտրոնացնենք չորս անկախ պատգամավորի վրա, ընդ որում, մենք էլ ձեզ հետ, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից»,- պարզաբանեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ խոսակցություններից խուսափելու համար իրենց բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակվեցին և ընդ որում, բոլոր ստորագրողներն էլ տեղյակ են և համաձայն են, որ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ անվստահություն հանձնելու գործընթացի համար են ստորագրել: «Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի՛ կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել։ Իմփիչմենթի նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են: Ի՞նչ են նշանակում այն ձևակերպումները, որոնք տալիս են Հայաստան խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով, և արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզո՞ւմ այս գործընթացը հաջողի ու նման կե՞րպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս»,- ընդգծեց պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև