Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ըստ հիմնավորման՝ բյուջեով հաստատված Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով, որպես շրջանառու միջոց, տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը իրացնող տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ-ում իրացման յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում են կառավարությունից:

Որոշմամբ՝ ծրագիր 1-ի և  2-ի իրականացման նպատակով հատկացվում է 150 մլն դրամ՝ վերաբաշխման միջոցով։ Ծրագիր 1-ի դեպքում՝ ինն ամսվա համար հատկացվում է 25 մլն դրամ, տարեկան նախագծի շրջանակներում ՝ 50 մլն դրամ։ Ծրագիր 2-ի դեպքում ՝ կիսամյակի համար նախագծի շրջանակներում հատկացվում է 35 մլն դրամ, ինն ամսվա համար՝ 65 մլն դրամ, տարեկան՝ 100 մլն դրամ։

Հաշվի առնելով, որ ծրագրերը պիլոտային ծրագրեր են, և Ծրագիր 1-ի դեպքում վարկի մայր գումարի մարումներից կախված հնարավոր է վարկի տոկոսադրույքի արժեքային փոփոխություններ՝ ելնելով վարկի սուբսիդավորման համար նախատեսված 50 մլն դրամ բյուջեից, նախնական գնահատմամբ հաշվարկվել է 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր գումարով վարկի տրամադրում։ Ծրագիր 2-ի դեպքում հաշվարկվել է 10,000 տոննա սեփական արտադրության թիրախային ապրանքի իրացում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031