Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Սամվել Կարապետյանի կալանավորումը կարող է բերել Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման․ Վահե Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանի կալանավորումը և ամբողջ պրոցեսը կարծես թե տանում է նրան, որ նախընտրական ստանդարտ մտածողությունից, որը իշխող էր, անցում կատարվի այլ մթնոլորտի՝ Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը․

Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող պրոցեսով Հայաստանի ներքաղաքական բովանդակությունը կտրուկ փոխվում է։ Գուցե այս օրերին դա շատերի համար նկատելի չէ։ Ավելի հասկանալի լինելու համար բերեմ այլ ժամանակներից մի օրինակ։

Հանրահայտ գրոսմայստեր Յու. Ավերբախը, իր գրքերում խոսելով Տիգրան Պետրոսյանի մասին, ասում է հետևյալը. «Բազմաթիվ հավասար  գրոսմայստերներից առաջ անցնելու և աշխարհի չեմպիոն դառնալու՝ Պետրոսյանի հիմնական մոտվիվացիաներից մեկը Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացումն էր. նա սրբորեն հավատում էր դրան»։

Սամվել Կարապետյանի կալանավորումը և ամբողջ պրոցեսը կարծես թե տանում է նրան, որ նախընտրական ստանդարտ մտածողությունից, որը իշխող էր, անցում կատարվի այլ մթնոլորտի՝ Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման։ Կապ չունի՝ նրանք խոշոր սեփականատերեր են, թե՝ օրվա հոգսով ապրող մարդիկ։ Ձևավորվում է նոր հասարակություն։

Սա նշանակում է՝ վեր կանգնել անձնական շահից, կուսակցական շահից, մանդատային շահից, գույքային շահից և ցանկացած այլ անհատականացված շահից։ Սա նշանակում է նաև նոր միավորների և դաշինքների հնարավորություն։ Նրանք, ովքեր կփորձեն խանգարել այս պրոցեսին, ֆիքսվելու են որպես այդպիսիք, և նրանք, ովքեր կվախենան միանալ այս պրոցեսին, նույնպես ֆիքսվելու են։

Հայաստանի հանդեպ «պատմական պարտքի զգացումը» կարող է դառնալ սուպերիդեա՝ միավորելով միլիոնավոր մարդկանց՝ անհրաժեշտ փոփոխությունների իրականացման ճանապարհին։ Փոփոխություններ, որոնցից կախված է Հայաստանի ճակատագիրը։ Դա պահանջելու է ճիշտ հարցադրումներ, գրագետ աշխատանք և ազնվություն։

Այս պրոցեսը նաև կարագացնի, ինչպես ճիշտ բնորոշում է Կարապետյանը, իշխանական նեղ խմբակի բյուրեղացումն ու մեկուսացումը, և զուգահեռ՝ կարագացնի լայն հանրային խմբերի համախմբումը միավորող գաղափարների շուրջ։

Հ.Գ. Ս. Կարապետյանի կալանավորումն ու նրա դեմ իրականացվող արշավը հղի են լրջագույն վտանգներով, որոնց մանրամասն կանդրադառնամ վաղը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031