Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Եկեղեցուն քննադատելը մի բան է, եկեղեցուն աhաբեկելու և քանդելու փորձերը՝ ամբողջովին այլ բան, և սա կարմիր գծերի հատում է. Արա Այվազյան

Եկեղեցին այս տարիների ընթացքում դիվանագիտական երկխոսություն է ծավալել տարբեր երկրների հետ՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա, Մերձավոր և Հեռավոր Արևելքները։ Այս մասին «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ, նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ Եկեղեցին այլ տեսակի դիվանագիտական աշխատանք է տանում, որը շատ ավելի խորն է: «Այն պաշտպանում է ազգի հոգին և պաշտպանում է արդարությունը: Վեհափառ Հայրապետի՝ վերջերս Շվեյցարիայիում ունեցած ելույթը հենց դրա վառ ապացույցն է։ Իհարկե, երբ խոսում ենք ժառանգության մասին, պետք է խոսել նաև ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Եվ, բնականաբար, այսօր շատ դժվար է չանդրադառնալ իշխանություն-եկեղեցի ներկայիս փոխհարաբերություններին»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիմա մեր հայրենիքում՝ ազատ և անկախ Հայաստանում, ականատես ենք լինում եկեղեցու ազդեցության և հեղինակության վրա հարձակումների։ «Պետք է հարց տանք մեզ՝ ի՞նչ տեսակի ազգ է, որ դուրս է գալիս իր հոգևոր հոր դեմ։ Սա՞ է այն միասնությունը, որի համար մենք պայքարել ենք։ Պետք է հստակ լինել՝ Եկեղեցուն քննադատելը մեկ բան է, եկեղեցուն ահաբեկելու և քանդելու փորձերը՝ ամբողջովին այլ բան, և սա կարմիր գծերի հատում է։ Պետությունը որևէ իրավունք չունի սպառնալու եկեղեցուն, ինչպես եկեղեցին չի ձգտում կառավարել պետությունը, բայց եկեղեցին ունի իրավունք և պատասխանատվություն այս մութ խավար ժամանակներում խոսել ճշմարտության մասին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ապրում է խորը ճգնաժամի մեջ և գոյաբանական ճգնաժամի մեջ։ «Պառակտումը երբեք լավ արդյունքներ չի բերում, հատկապես հիմա, պառակտման ժամանակը չէ։ Ժողովուրդներն այս պայմաններում միշտ համախմբվում են կայուն ինստիտուտների շուրջ, ոչ թե քանդում են այդ ինստիտուտները։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, այն անցյալի գործիք չէ, այն մեր ազգային, հոգևոր և մշակութային շարունակականության կենդանի ուժն է։ Թուլացնել եկեղեցին, նշանակում է թուլացնել պետությունը»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև