Skip to main content

Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան

Լրահոս

Որտե՞ղ ենք թողել Հայաստանի իրական անկախությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին ժամանակներս գործող կառավարիչները շատ են խոսում Հայաստանի անկախության մասին։ Այն թերևս ամենամեծ ստերից է, որ երբևէ խուսվում է Հայաստանի քաղաքական կյանքում։ Ցավոք, մենք իրական-հարաբերական անկախությանը հրաժեշտ ենք տվել 2018թ-ին՝ Սերժ Սարգսյանի դեմ, դրսի ուժերի աջակցությամբ կազմակերպված իշխանազավթման ակցիայով։ Շատերն իհարկե չէին պատկերացնում, որ դա է լինելու հետևանքներից մեկը։ Եվ, որքան էլ թեման զգայուն է, պետք է խոստովանել, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի կախյալ վիճակում է արտաքին իրադարձություններից, քան Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանն էր։
ժամանակակից աշխարհում գրեթե չկան բացարձակ անկախ երկրներ, և մենք էլ հաճախ մեր ազգային շահերը համադրել, եթե կուզեք՝ հարմարեցրել ենք մեր դաշնակիցների ու գործընկերների շահերի հետ։ Բայց մեր անկախությունն ու ինքնիշխանությունը բավարարել է այնքան, որ Հայաստանի ոչ մի ղեկավար, երբեք չի ընկրկել թշնամական տրամադրված կամ հակասող շահերի դեմ։ Մինչև 2018թ․ մեր համար եղել են ինքնիշխան շահեր և մեր գործընկեր երկրները հարգանքով են վերաբերվել մեր ազգային շահերին ու որոշումներին։ Այդ ընթացքում, մեզ հաջողվել է պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը՝ չփչացնելով գործընկեր երկրների հետ հարաբերությունները։
Ի՞նչ ունենք այսօր։ Կորցնելով պետության ռազմավարական դիրքերի մեծ մասը, այսօրվա Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենախոցելի ու ամենաթույլ ինքնիշխանությունը, որի ազգային շահերը լղոզվել ու ձևախեղվել են՝ ենթարկվելով աշխարհում տեղի ունեցող և մեր տարածաշրջանին առնչվող ռազմա-քաղաքական ու կոմունիկացիոն վերադասավորումներին։
Մեր երկրին «ստիպել են» պատերազմել, երբ կար հարցի խաղաղ կարգավորման եղանակը։ Եվ այդ պատերազմը բխել է այլ երկրների շահերից, ոչ թե Հայաստանի։ Մեր երկրին համոզել են հրաժարվել հետպատերազմյան Արցախից՝ երբ կար առկա կարգավիճակը պահելու նվազագույն բավարար հնարավորությունը։ Այդ հրաժարումը ևս բխել է օտարների, այլ ոչ թե մեր ժողովրդի շահերից։ Մեզ ստիպում են «խաղաղություն» կնքել հարևան երկրի հետ, բայց կրկին մեր երկրի ազգային ու պետական շահերի հաշվին, որովհետև այսօր այդպես է պետք։ Մեր երկրին «հորդորում» են մոռացության մատնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև այդպես է պետք ուրիշներին, ոչ թե մեզ։ Առանց մեր կենսական շահերը հաշվի առնելու՝ մեր երկրին իրենց օրակարգերն են թելադրում գրեթե բոլոր կողմերը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կամա թե ակամա արտաքին շփումների մեջ է գտնվում։ Մենք նույնիսկ ճանաչում ենք երրորդ երկրի անկախությունը, ոչ թե նրա համար, որ մեզ է հարկավոր, այլ որովհետև այդպես են ասել (կամ գուցե խնդրել) ուրիշները։
Ադրբեջանը մեզ հետ խոսում է բացահայտ իմպերատիվ ու անհարգալից լեզվով։ Թուրքիան մեզ թելադրում է՝ խնդիրները շաղկապելով Ադրբեջանի շահերին։ Ռուսաստանը մեզ հետ խոսում է զգուշացումների և անվստահության լեզվով՝ այդ ընթացքում խուսանավելով անվտանգային նոր պրոբլեմներից։ Եվրոպան մեզ մտցրել է իր գլոբալ խաղի մեջ, որից ինքը գուցե շահի, իսկ մենք՝ հաստատ ո՛չ։ Իրանը բավարար վստահություն չի տածում մեր երկրի նկատմամբ և փորձում է ինքնուրույն լուծել իր հյուսիսային ճանապարհի հարցը։ ԱՄՆ-ի գլոբալ հաշվարներին, մեծ հաշվով հետաքրքիր չեն ոչ մեր «դեմոկրատիան», ոչ էլ մեր անվտանգային պրոբլեմները։ Մեր իրական անկախության ռեսուրսները պահելու և հետագայում վերականգնելու միակ հենասյունը մնացել է համազգային միասնությունն ու ազգային շահերի ձևակերպման ու առաջ մղման համար գործող քաղաքական-հանրային կառույցները, որոնց դեմ ջիհադ են հայտարարել գործող կառավարիչները։
Սեփական դավադրությունների «ինքնաարադարացման» փորձն այն է, որ ըստ կառավարիչների՝ «իրենք կորցրել են Արցախը, բայց գտել են Հայաստանը»։ Ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ, եթե ասեին, որ իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը, ինչպես նաև Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու կայուն անվտանգությունը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930