Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետք է արդեն սկսենք շինարարությունը. Ավինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստացված է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի Համայնքային ծրագրերի իրականացման խմբի ղեկավար Անետա Բաբայանը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր գործընթացներն ավարտին հասցնելու հիմքով վերջին տրանշի ֆինանսավորման փաստաթղթերը ներկայացված են արդեն աշխատակազմի ֆինանսական վարչություն վճարման ընթացքավորման համար:

«Բացի դրանից նաև կառուցման հարակից ազդեցության ենթարկվող տարածքում մենք օտարման գոտի ունենք: Նախնական ուսումնասիրված և օտարման գործընթացները պատշաճ իրականացում անցնելու համար արդեն իսկ ձեզ հաստատման է տրված՝ գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, որը ուղարկում ենք կառավարություն շրջանառության և կառավարության որոշում ստանալու համար, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ մեկնարկենք:

Միաժամանակ նաև այս աշխատանքներ ենք տանում ներքին, մեր տնային առաջադրանքն ենք կատարում, որպեսզի գտնենք այն  մեթոդաբանությունը, որով որ կկարողանանք շինարարական աշխատանքներն արդեն այս տարի մեկնարկել, ձեզ լրացուցիչ կներկայացնենք առաջարկ այդ մասին»,- ասաց նա:

Քաղաքապետ Ավինյանը նշեց, որ շատ կարևոր աշխատանք են ամփոփում՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջապես ընդունված են, փորձաքննությունները բոլորը անցած են, և պարզ է, և համալիր է:

«Հաջորդիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը, բայց հնարավորինս էլի փորձում ենք, մեր հիմնական նպատակը ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը: Այսինքն, շինարարությունը սկսել, ինչքան հնարավոր է շուտ, և հետևապես մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի պրոցեսները, այդ ճանապարհով պետք է գնանք»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031