Skip to main content

Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան | Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ | Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան | Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ | Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ | Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան | Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան | Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» | Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ» | ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանի միջադեպը Անի Գևորգյանի հետ չէր կարող անհետևանք մնալ. Զարուհի Նախշքարյան

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման կամավոր մորատորիումից։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներով», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ՄՓՀՀ վերացման մասին պայմանագիրը դադարեԼ Է գործել 2019 թվականին, իսկ մինչև 2023 թվականը Ռուսաստանը փաստագրել է ամերիկյան համակարգերի տեղաբաշխման դեպքեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման, եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների տարածքում՝ «նման սպառազինության փորձարկման» նպատակով։ Այսպիսով, մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են, ընդգծել են գերատեսչությունից։

ԽՍՀՄ  և ԱՄՆ միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրն ուժի մեջ էր մտել 1988 թվականի հունիսի 1-ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև