Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են՝ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դրդումով․ Արտաքին հետախուզության ծառայություն | Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց. Թաթոյանի բացահայտումների հետքերով | ՔԿ-ն հրապարակել է 2025 թվականին ընտանեկան բռնnւթյան վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությունը | Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու․ Աբրահամյան | Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան | Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ | Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Իրանը տարանցիկ ոլորտում ունի բացառիկ աշխարհագրական դիրք և ձգտում է ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների հետ. փոխնախագահ

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարանցիկ ոլորտում ունի բացառիկ աշխարհագրական դիրք և ձգտում է ընդլայնել համագործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովին։

Նրա խոսքով՝ աշխարհի 32 զարգացող երկրներ չունեն բաց ծովի անմիջական ելք, որոնցից 8-ը գտնվում են Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ «Իրանը լավ հարաբերություններ ունի այդ երկրների հետ, և այս ուղևորության նպատակն է քննարկել համագործակցության խորացման ուղիները, մասնավորապես՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում», — նշել է նա։

Արեֆը շեշտել է, որ Իրանը գտնվում է երեք մայրցամաքների՝ Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի խաչմերուկում, ինչը երկրին եզակի առավելություն է տալիս միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: «Այս երթուղիների զարգացումը համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին և առաջնահերթություն է տասնչորսերորդ գումարման կառավարության համար», — հավելել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև