«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ինձ ոչինչ չեն արգելել ու մտածում եմ՝ ինչ վտանգավոր է, որ ինձ ոչինչ չեն արգելել: Ինչեր ես կարող էի անել: Այն տարիներն էր, երբ հեռախոս չկար ու մենք տնից դուրս էինք գալիս: Ես իմացել եմ, որ կողմ ուզեմ՝ կգնամ, որ ձորն ուզեմ կիջնեմ, որ սարն ուզեմ կբարձրանամ: Մենք ապրել ենք քաղաքի ծայրամասում, որտեղ սարեր ու ձորեր էին: Ժամերով անհետանում էինք: Ես գալիս էի տուն, մայրս ասում էր՝ լա՞վ ես, սովա՞ծ ես:
Հիմա ես մտածում եմ իմ ու որդուս՝ Հայկի հարաբերությունների մասին: Տաքսին պատվիրում եմ, զանգում հարցնում եմ՝ նստե՞լ ես, հետո իջնում է՝ զանգում հարցնում եմ՝ հասե՞լ ես»,- Deep Parenting փոդքասթի շրջանակներում՝ խոսելով հայր և որդի հարաբերության և արգելքների մասին, պատմել է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը:


















































