Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է պատրաստի մետաղական արտադրանքներ թողարկող երկիր. Պապոյանը՝ սահմանված տուրքերի մասին

Այս նախագիծը բխում է Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքից, որով մենք Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննա մետաղական վերջնական արտադրանքի համար սահմանել էինք բազային տուրք 29,000 դրամի չափով, իսկ ինչու էինք սահմանել այդ տուրքը, որովհետև Կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով, բայց մինչև 150 միլիոն դոլար ներդրումներ են տեղի ունեցել և 1,000 նոր աշխատատեղ արդեն իսկ ստեղծված է, կարող ենք արձանագրել և տեղի է ունեցել սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման աճ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ տարիներ առաջ մետաղի ջարդոնն առանց խոչընդոտի արտահանվում էր Հայաստանից՝ ներառյալ գործարանների սարքավորումներ, հոսքագծեր, տարբեր տեսակի մետաղական նյութեր ու մեքենաների կմախքներ։ Սակայն Կառավարության միջամտությամբ գործընթացը վերաձևավորվեց։ Սկզբում ներմուծման վրա սահմանվեց տուրք, ինչը նվազեցրեց հումքի արտահանումը և ստեղծեց խթան այն երկրի ներսում մշակելու համար։ Դրա արդյունքում սկսվեց տեղական հալման պրոցես, անուհետևը, ըստ Պապոյանի՝ Կառավարությունը մեկ քայլ էլ առաջ գնաց ջարդոնը վերամշակմամբ դարձնելով մետաղական կիսապատրաստուկներ տեսքով: Նրա համոզմամբ այդ գործընթացը նաև խթանեց աշխատատեղերի ստեղծմանը՝ տեղական արտադրողներին հնարավորություն տալով զարգանալ։

Նախկինում լայնորեն հավաքագրվող ալյումինը, որը արտահանվում էր հումքի տեսքով, այժմ վերամշակվում է տեղում։

«Մենք շարունակում ենք այդ քաղաքականությունը, և փաստացի Կառավարության այս որոշումը այդ քաղաքականության տրամաբանական շարունակության ապահովումն է: Այն է, որ մենք վեց ամիս ժամանակով, ըստ էության, այդ տուրքն ենք դնում պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա» , — եզրափակել է Գևորգ Պապոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031