Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Բարի կամքի դրսևորումներ Բաքվի նկատմամբ, հիասթափություն բազմաթիվ հայերի համար. միջազգային մամուլի արձագանքը Թրամփ-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը

Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում: Ըստ արտահոսքերի՝ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Թրամփի,  Փաշինյանի և Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը: Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

Ստորև ներկայացնում ենք միջազգային մամուլի արձագանքը սպասվող հանդիպմանը:

«ԱՄՆ-ն բարի կամքի մի քանի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ, կվերացնի պաշտպանական համագործակցության սահմանափակումները՝ չեղարկելով Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերելու արգելքը»,-գրում է Politico-ն։

Ըստ պարբերականի՝ համաձայնագիրը հիասթափեցնի բազմաթիվ հայերի, քանի որ դրանում, ակնհայտորեն, բացակայում են պատմականորեն հայկական անկլավից (նկատի ունի Արցախը) մարդկանց տեղահանման, նաև ռազմագերիների հարցերին անդրադառնալու կոնկրետ դրույթներ։

«ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում վերջին տարիներին թուլացել են, ինչը հնարավորություն է ստեղծել ԱՄՆ-ի համար՝ ստանձնելու խաղաղարարի դեր։ Թրամփը և նրա թիմը տեսան հնարավորություն։ Եվ նաև նրանք բացեցին դուռը, իսկ Փաշինյանն ու Ալիևը տենչում էին արտաքին ներգրավվածություն և ՌԴ-ն բացառող առաջնորդություն: Թրամփն 2 երկրին ավելի է մոտեցրել  խաղաղությանը, քան որևէ այլ գործիչ», — գրում է FT-ը:

«Գործընթացը, ինչպես Թրամփի խաղաղարարության շատ այլ ցուցադրական ելույթներ, կարող է ավելի շատ խորհրդանշական լինել, քան բովանդակալից», — գրում է WP-ն:

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը Նախիջանին, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխային գծեր, և թույլ կտա ապրանքների և մարդկանց տեղաշարժը. այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն է վճարելու տարանցիկ միջանցքի կառուցման համար, դա անելու են մասնավոր կորպորացիաները», — ասված է հոդվածում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031