Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

«Սրբազան պայքարի» գործը մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում է․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Հանրության համար օր օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում

Գործընկերներս՝ Հովհաննես Խուդոյանն ու Ռուբեն Մելիքյանն արդեն հանդես են եկել հետաքրքիր բացահայտումներով։

Մասնավորապես՝ Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությունը պայթեցրեց «2 հոգի գյուլլելու ու 15-ին էլ բանտ նստացնելու» փուչիկը, որը իշխանական քարոզիչները ծամոնի պես ամեն օր ծամում էին տարբեր եթերներում ու ամբիոններում։

Այս գործով մի բան էլ՝ իմ կողմից։

Աղվան Արշակյանի մասով տարբեր հարցազրույցներում պնդում էի, որ վարույթում ոչ միայն առկա չեն Աղվանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ հակառակը՝ կա նրա առնչությունը այդ «Չհանցագործությանը» հերքող ապացույց։

Ահա՛ այդ ապացույցը. Աղվան Արշակյանը Բագրատ Սրբազանի հետ խոսելիս հարցնում է, թե ինչ է նախապատրաստվում իրականացնել։

Իսկ Սրբազանը պատասխանում է, որ «կիմանաք էն ժամանակին, որ ժամանակին՝ պետք ա»։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Աղվանը որևէ տեղեկություն էլ չի ունեցել պլանավորվող որևէ գործողության մասին (հերթական անգամ կրկնեմ, որ պլանավորվող գործողությունները որևէ կրիմինալ չէին պարունակում):

Աղվանի «մեղքը» հիմնավորող որևէ այլ ապացույց գործում առկա չէ։

Առողջական լրջագույն խնդիրներ ունեցող և որևէ բանին առնչություն չունեցող երիտասարդ այս տղան 44 օր անց կացրեց բանտում, այժմ էլ՝ տնային կալանքի տակ է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև