Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Փաշինյանի երեկվա գրառումներից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ չի իր գործառույթին․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանն վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին: Այս մասին գրել է  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Առաջին գրառումը վկայում է այն մասին, որ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը Փաշինյանը ներկայացնում է որպես իր կողմից «Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք:

Երկրորդ գրառումով, արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին, մեզանից բոլորիցս ներողություն է խնդրում իր հրապարակային անպարկեշտ հայտարարությունների համար, խոստովանելով, որ չի կարողացել պատշաճ կերպով կառավարել իր «էմոցիաները»:

Երրորդ գրառումով, սաղմոսի միջոցով, Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար:

Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները:

Մեծ հաշվով, մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞ թե ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի՞ հետ, այդքան էլ կարևոր չի:

Խոսքը իրականում վարչապետի գոծունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:

Ցավոք սրտի, ի տարբերություն օրինակ ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին արձագանքել»,-գրել է Զուրաբյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև