Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ինչու՞։

1. Ադրբեջանի հետ «հարատև խաղաղության» հաստատման ու «կոնֆլիկտի էջը փակելու» մասին հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց Փաշինյանը, քաջ գիտակցելով, որ այդ հայտարարությունները թողնում են տպավորություն, որ այլևս ավարտված է մեր ժողովրդի ու երկրի հաշվին նոր զիջումներ իրականացնելու փուլը, ստիպված էր ուղիղ եթերում խոստովանել, որ դեռևս կան ադրբեջանական նոր պահանջներ, որոնց կատարման շուրջ ինքն այժմ բանակցում է: Հենց այդ նոր զիջումներին նախապատրաստելու համար էին հայտարարությունները, որ մեր վերահսկողության տակ դեռևս կան ադրբեջանական տարածքներ: Այսինքն՝ Փաշինյանը, իր իսկ խոսքերով, «դարի պայմանագիրը» նախաստորագրելուց ընդամենը ժամեր անց ստիպված էր հայտարարել, որ դրանով մեր զիջումները չեն ավարտվում:

2. Ավելին, Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը դուրս չեն գալու օկուպացված տարածքներից: Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ վարչախմբի ներկայացուցիչները հայտարարում էին, որ այդ հարցը լուծվելու է սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում: Սակայն, հայտարարելով, որ հայկական վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Փաշինյանը փակեց ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը՝ դուռ բացելով նոր տարածքային զիջումներ համար:

3. Չնայած իրականացված տեղեկատվական ահաբեկչությանը, չնայած Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր բարձրաձայնողներին «պատերազմ տենչողներ» պիտակավորելուն ու սեփական ժողովրդին նոր պատերազմով սպառնալուն, Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ հանրությանը խաբել, խոշոր հաշվով, չի ստացվել, և մարդիկ տալիս են պարզ հարցեր՝ «ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատում, երբ

— մեր գերիները չեն վերադարձել,

— երբ ադրբեջանական զորքը ՀՀ տարածքում է,

— երբ չի քննարկվում Արցախի հայերի իրավունքների հարցը, որից էլ ծագել է այս ամբողջ հակամարտությունը»:

Սրանք ամենաբնական հարցերն են, որոնք առաջինն են առաջանում մարդկանց մտքերում, երբ հայտարարում են, որ բացվել է «խաղաղության դարաշրջան»:

Սակայն, քանի որ այս հարցերին պատասխաններ չկան, վարչախմբի ներկայացուցիչները միայն պիտակավորում են հարցեր տվողներին և շարունակում վախեցնել մեր ժողովրդին:

4. Փաշինյանը նաև փորձեց ներկայացնել, որ իր գործունեության վերաբերյալ որևէ ընդվզում չկա, ուստի բոլորը համաձայն են դրանց հետ: Մինչդեռ բաց է մնում հարցը, եթե մեւ երկրում իր վարած քաղաքականության դեմ ընդվզում չկար, 2022 թ. հունիսի 3-ին ինչո՞ւ կրակեցին ժողովրդի վրա, 42 անձ կալանավորցիք, ինչո՞ւ նույնն արեցիք 2024 թ. հունիսի 12-ին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով 101 քաղաքացու, կալանավորելով 18-ին, եթե ընվզում չկա` այսօր Սրբազան պայքարի ընկերների դատն ինչի՞ մասին է:

Իրականում այս պայմանավորվածությունները ձեռք բերելու համար Փաշինյանը ստիպված է եղել Հայաստանում բանտերը լցնել քաղբանտարկյալներով, արշավ իրականացնել եկեղեցու, ընդդիմադիր բոլոր ուժերի և կառույցների նկատմամբ:

Միշտ կարելի է ուժային ռեսուրսնեւով ճնշել բողոքի խաղաղ գործողությունները, բանտերը լցնել ընդդիմախոսներով ու հայտարարել, որ քո վարած քաղաքականության դեմ բողոք չկա: Ուստի այս փաստարկը ևս որևէ քննադատության չի դիմանում:

5. Փաշինյանը, իհարկե, լռեց այն մասին, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ալիևը կրկնեց ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջի մասին՝ այն անվանելով Փաշինյանի «տնային աշխատանք»: Լռեց նաև այն մասին, որ Ադրբեջանում մեկ վայրկյան չդադարեցին Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջները:

Փաշինյանի ուղերձը ըստ էության հատատումն էր ընդդիմադիրների և փորձագետների լուրջ մտահոգությունների, որ այս կերպ մենք պարզապես չենք կարող ունենալ խաղաղություն, անկախ այն բանից՝ քանի անգամ կօգտագործվի խաղաղություն բառը:

Ուստի չափազանց կարևորում եմ այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների, փորձագիտական դաշտի, լրագրողների կողմից իրականացվող հետևողական աշխատանքը, որի շրջանակներում մեր ժողովրդին ներկայացվում է ճշմարտությունը: Այս ուղերձը հաստատումն է, որ այդ աշխատանքը տալիս է իր արդյունքները: Ուստի պետք է առանց հոգնելու շարունակել իրականացնել այդ չափազանց կարևոր առաքելութունը՝

թույլ չտալով Փաշինյանին` կրկին խաբել ժողովրդին և հերթական զիջումը ներկայացնել իբրև բաղձալի ձեռքբերում: Հենց դա է հանդիսանալու իրավիճակի փոփոխության գլխավորը նախադրյալը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև