Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Թրամփը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա» (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում խոսել է իր խաղաղարար ջանքերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված հռչակագրին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը  չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»:

«Գիտե՞ք՝ որքան շատ զարմանալի բաներ։ են տեղի ունեցել: Աբրբաժանի մեծ հակամարտությունն Ալբանիայի հետ տևել էր 34-35 տարի: Դա տարիներ ի վեր շարունակվում էր: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ճանաչեցի նրանց առևտրի միջոցով, մի փոքր շփվեցի նրանց հետ և ասացի. «Ինչո՞ւ եք կռվում, տղերք»։ Հետո ասացի. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է»: Ի վերջո, մի բանը հանգեցրեց մյուսին, և ես լուծեցի այս հարցը՝ չնայաժ մարդիկ ասում էին՝ չի լուծվելու: Նույնիսկ երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, պատրաստվում էին ստորագրել, նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել, լավ չէին զգում մի տեսակ։ Բայց վերջում նրանք գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: Իսկապես հաճելի էր դա տեսնելը։ Բայց ես այդ ամենը արեցի, գիտեք, և վերջին վեց ամիսների ընթացքում ոչ ոք երբեք նման բան չի արել», — ասել է Թրամփը։

Տեսանյութը կարող եք լսել սկսած 5-րդ րոպեից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031