Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ. Հովհաննիսյան

Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում   Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվ  ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։

Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ  

Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և ամենակարևորը՝ Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ։

Միանշանակ է, որ ՀՀ իշխանության նեղ խումբը կցանկանա արտահերթ ընտրություններ, և դրա համար նրանք ունենք փաստարկներ.

1. Կա որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերված խաղաղության լեգենդը», և այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։

2.  Իշխանությունը բանտերը լցրել է ակտիվ դեմքերով, կոպիտ ասած՝ ակտիվությունը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տևել, արդեն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», և դատավարությունները սկսում են աշխատել հօգուտ դատվողների։

3.  Նոր ձևավորվող պոտենցիալ ուժերը դեռևս ձևավորված չեն, և տրամաբանական կլիներ ընտրություններն անցկացնել առանց նրանց։   Թվում է, թե միայն այս երեք կետերը բավարար են, որպեսզի իշխանությունը գնա արտահերթի (թեև սա նույնպես չի երաշխավորում հաջողություն, սակայն հերթականով շատ ավելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարևոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։

Հայացք դրսից   Փորձենք հասկանալ Վաշինգտոնյան ստորագրության մյուս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, հատկապես՝ Թրամփի, ստորագրումից հետո արտահերթը կնշանակի «թռնել» պայմանավորվածություններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջևում մեկ տարի ունես՝ ինտենսիվ զբաղվիր ստորագրվածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անելու։

Պատկերացրեք Թրամփի ռեակցիան, եթե մեծ շուքով, նոբելյան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը հայտարարի արտահերթ ընտրության մասին և մեծ հավականությամբ պաշտոնանկ արվի։ Հետևաբար, ամերիկյան կողմը կտրուկ դեմ է լինելու արտահերթին։ Ալիևը պարագայում գրեթե նույն վիճակն է, իհարկե՝ որոշ առանձնահատկություններով։ Իշխանության նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լավ աշխատող փաստարկները Ալիևի համար արդեն կորցնում են ակտուալությունը։ Այ սա է հենց իրավիճակի փոփոխության կարևոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիևն արդեն թղթի վրա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հիմա նա շահագրգիռ է ոչ թե Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրվածի իրականացմամբ։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրա կյանքի կոչելու համար։ Նիկոլի հակափաստարկին՝ թե բա որ հերթական լինի, ես կարող է չընտրվեմ, լուռ պատասխանում են՝ դա արդեն քո պրոբլեմն է։ Ալիևն ու Թրամփը ստացել են թղթի վրա՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։ Եթե առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանա ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։

Հիմա նրանք ուզում են ոչ թե ստորագրություն, այլ՝ ստորագրվածի ինտենսիվ իրականացում։ Սրանք լրիվ տարբեր բաներ են, և ուզում են այս մեկ տարում հրապարակված և չհրապարակված պայմանավորվածությունների իրականացում։

Եվ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եվ իհարկե, այս բոլորին միասին ընդհանրապես չեն հետաքրքրում  Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկությունները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031