Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց

Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։

Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան՝

խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում,

խուսափել ժամեր ձգվող հերթերից,

նվազեցնել ֆինանսական ծախսերը,

ամբողջությամբ բացառել թղթաբանությունը:

Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝

գործարքը պետք է սկսի վաճառողը,

վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ,

գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար,

և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Գործարքի առանձնահատկությունները

Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական,

տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին,

գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:

Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։

Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):

Facebook
Twitter

Կարդացեք նաև