Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Նիկոլ, ինչու՞ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն. Շարմազանով

Թուրքիան ու Ադդբեջանն են ձեր «եղբայրական պետուլթյունները»,ոչ թե ՝ՌԴ-ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ, ինչու՞ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։

Ինչու՞ ՌԴ եւ ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում հայտնվեցին ԵՄ դիտորդները։

Ինչու՞ Զվարթնոց օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։

Ինչու՞ քո կողմից Ադցախի հանձնումը փորձեցիր ՌԴ «գրպանում տեղավորել»։

Ինչու՞ ռուսական բանակցային հարթակից թռար արեւմտյան հարթակ։

Ինչու՞ սառեցրիր հարաբերությունները ՀԱՊԿ-ում։

Ինչու՞ Աժ -ում ԵՄ անդամակցելու ցաննկություն հայտնելու օրենք ընդունեցիք։

Ինչու՞ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր։

Ինչու՞ ՌԴ-ին մեղադրեցիք ՀՀ-ի դեմ «կիբերպատերազմ» հրահրելու մեջ։

Ինչու՞ թիմակիցներիդ ուղարկեցիր ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման։

Ինչու՞ էր քպ-ական պատգամավորդ Հռոմի ստատուտի ընդունումը ներկայացնում «Պուտինին ձերբակալելու» հնարավորություն։

Եղբայրական հարաբերություններն այդպիսին չեն լինում։

Մնում է հասկանալ,հավատու՞մ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին»,թե՞՝ ոչ»,-գրել է Շարմազանովը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031