Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի քանի տասնամյակ՝ մինչև 2018-ի իշխանազավթումը, մենք բոլորս միասին Հայաստանում, Արցախում և սփյուռքում այս օրը նշել ենք մեծ շուքով, ուրախության և արժանապատվության զգացումներով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր, որի համար իրենց կյանքն են տվել մեր հերոս եղբայրներն ու քույրերը, իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրաբերել հազարավոր հայորդիներ:

Այսօր, սակայն, երբեմնի տոնական օրը մենք նշում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված, հայաթափված, օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախցիների խնդիրների նկատմամբ ՀՀ գործող վարչակազմի տոտալ անտարբերության պայմաններում: Բաքվի բանտերում ապօրինի, շինծու մեղադրանքներով դատավարության շրջանակներում անմարդկային զրկանքներ են կրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պատանդառված, գերեվարված այլ հայորդիներ։

Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը  և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով:

Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք։

Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար և կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով:

Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում:

Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն։ Մինչդեռ այն ոչ մի երաշխիքով ամրապնդված չէ, և թշնամին ամեն օր կապիտուլյանտ իշխանություններին իր պահանջներն է առաջադրում:

Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ,  արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք:

Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ: Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն  է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը։

Փա՛ռք,

Հավերժ փա՛ռք Հայրենիքի ազատության համար նահատակվածներին:

Ո՛ւժ և զորությո՛ւն  մերօրյա արժանապատիվ հայորդիներին։

Աստված պահապա՛ն մեր Հայրենիքին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև