Skip to main content

Ես ասում եմ՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը. զգում եք չէ՞ ոնց է գալիս իշխանությունը բռնազավթելnւ կոչը. Արամ Վարդևանյան | Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան | Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ | Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան | Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ | Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ | Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան | Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան | Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» | Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ» | ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

Լրահոս

Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ` ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով. փաստաբան

2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»: Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մասնագիտական հանրույթից յուրաքանչյուրին կարելի է հարցնել՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, կամ առավելևս անձի կալանքի պայմանը բավարարել, թե ոչ: Այս հարցերն ունեն միանշանակ պատասխաններ.

1) օրինական չէ քրեական վարույթը,

2) քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ չկա՝ որևէ առնչություն,

3) ակնհայտ անօրինական է կալանքը:

Այս միանշանակ պատասխանների իրացման խոչընդոտը՝ հունիսի 17-ի հայտնի հայտարարությունն է: Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին որոնք դա՝ ուղիղ արգելում են:

Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օրն է՝ սեպտեմբերի 8-ը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև